Logo

Կարեն Խաչանովը պարտությամբ սկսեց տարին

18:27 / 03.01.2024Թենիս
null

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն անհաջող մեկնարկեց Հոնկոնգում ընթացող մրցաշարում։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցեց ֆինն Էմիլ Ռուուսուվուորիի հետ ու պարտություն կրեց երեք սեթում՝ 6-7, 6-2, 2-6։ Պայքարը տևեց 2 ժամ 27 րոպե։

Քառորդ եզրափակիչում 69-րդ ռակետ Ռուուսուվուորիի մրցակիցը կլինի Լորենցո Մուզետի (Իտալիա) - Պավել Կոտով (Ռուսաստան) զույգի հաղթողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ