Պեկինում ընթացող ATP 250 դասի մրցաշարի 1/16 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 3 սեթում պարտվեց իտալացի Լոռենցո Մուզետիին՝ 3-6, 6-1, 2-6: Մրցախաղը տևեց 1 ժամ, 56 րոպե:
Օրեր առաջ Չինաստանում ավարտված Չժուհայի ATP 250 դասի մրցաշարում աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը 7:6, 6:1 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի նկատմամբ և ATP-ում տիտղոսների քանակը հասցրեց հինգի:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը վերջին անգամ տիտղոս նվաճել էր 2018 թվականին՝ Փարիզի «Մասթերսում»: Չժուհայի մրցաշարից հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում 27-ամյա թենիսիստը ռեյտնինգը բավարարել է մեկ տեղով:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տևական ժամանակ կորտից բացակայում էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի պատճառով։ Նա չէր մասնակցել նաև «Ուիմբլդոնին», իսկ US Open-ի մեկնարկում 3 սեթում պարտվել էր ամերիկացի Մայքլ Մմոյին: