Logo

Կարեն Խաչանովը կարիերայի 7-րդ տիտղոսը նվաճեց

16:33 / 20.10.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դարձավ Ալմաթիի ATP-250 շարքի մրցաշարի հաղթող:

Աշխարհի 26-րդ ռակետը եզրափակիչում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթեց Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյին (118-րդ ռակետ): Հայ թենիսիստը հաղթեց 2 ժամ 22 րոպեում:

Սա 28-ամյա Խաչանովի 7-րդ տիտղոսն է կարիերայում, երկրորդը` ավարտվող տարում: Ռուսաստանցին այս տարի հաղթել է նաև Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ATP-250 շարքի մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ