Չինաստանում ընթացող Չժուհայի ATP 250 կարգի մրցաշարում կայացավ քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Կարեն Խաչանովը կամային հաղթանակի հասավ Մակենզի Մակդոնալդի նկատմամբ:
Առաջին սեթում հայազգի թենիսիտը մրցակցին թույլ տված բրեյքից հետո կարողացավ հաշիվը 4:4 դարձնել, բայց պարտվեց հաջորդ երկու գեյմերում: Երկրորդ սեթում Կարենը նույնպես զիջում էր 0:2, բայց կարողացավ առավելության հասնել 6:4 հաշվով: Երորրդ սեթում արդեն ամերիկացին միջնամասում հավասարեցրեց հաշիվը, սակայն վերջին գեյմերը Խաչանովի օգտին էին: Արդյունքում, գրանցվեց 4:6, 6:4, 6:4 հաշիվը:
Խաչանովը 4-րդ անգամ հանդիպեց Մակդոնալդին և տոնեց 4-րդ հաղթանակը: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա թենիսիստը երրորդ անգամ է դուրս գալիս կիսաեզրափակիչ: Այդ նվաճմանը նա հասել էր նաև Ավստրալիայի բաց առաջնությունում և Մայամի օփենում, բայց երկուսում էլ պարտվել էր:
Չժուհայի մրցաշարի եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի Սեբաստիան Կորդա – Թոմաս Մարտին Էտչևերի զույգի հաղթողի հետ: