Չինաստանում ավարտվեց Չժուհայի ATP 250 դասի մրցաշարը: Եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը 7:6, 6:1 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի նկատմամբ և ATP-ում տիտղոսների քանակը հասցրեց հինգի:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը վերջին անգամ տիտղոս նվաճել էր 2018 թվականին՝ Փարիզի «Մասթերսում»:
Չժուհայի մրցաշարից հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում 27-ամյա թենիսիստը կբարձրանա առնվազն մեկ տեղով:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տևական ժամանակ կորտից բացակայում էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի պատճառով։ Նա չէր մասնակցել նաև «Ուիմբլդոնին», իսկ US Open-ի մեկնարկում 3 սեթում պարտվել էր ամերիկացի Մայքլ Մմոյին: