Աշխարհի 19-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը First&Red շոուի շրջանակում մասնակցել է բլից հարցման:
— Ո՞վ է ամենապոզիտիվ խաղացողը տուրերի ժամանակ։
— Ես:
— Ո՞վ է ամենից հաճախ վիճում մրցավարի հետ։
— Դանիիլ Մեդվեդևը կամ Ալեքսանդր Բուբլիկը։
— Ո՞վ է ամենից հաճախ ուշանում մարզումներից։
— Ալեքսանդր Զվերևը:
— Ո՞վ է դրամայի արքան։
— Դանիիլ Մեդվեդևը։
— ATP տուրերի ամենաթերագնահատված խաղացողը։
— Իրժի Լեհեչկա։
— Ո՞ր թենիսիստի հետ կգնայիք հանգստի:
— Գրիգոր Դիմիտրով:
— Ո՞վ է միշտ շքեղ հագնված, նույնիսկ մարզումների ժամանակ։
— Գրիգոր Դիմիտրով:


