Logo

Կարեն Խաչանովը բաց կթողնի Տորոնտոյի «Մասթերսը»

20:01 / 03.08.2023• Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Տորոնտոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Աշխարհի 11-րդ ռակետը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»: Վնասվածքի պատճառով 27-ամյա թենիսիստը չէր մասնակցել նաև «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին»:

Տորոնտոյի «Մասթերսը» կկայանա օգոստոսի 7-13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ