Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը տպավորիչ ցուցանիշի է հասել նախորդ 5 ամիսներին անցկացրած խաղերի արդյունքում, տեղեկացնում է Championat-ը:
Սեպտեմբերի 9-ին ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո Կարենն անցկացրել է 23 խաղ, որոնցից հաղթել է 16-ը: Հաղթանակների 70 տոկոս ցուցանիշով նա 7-րդ լավագույն ցուցանիշն ունի ATP-ում:
Նախորդ 5 ամսվա ընթացքում հաղթանակների ամենաբարձր տոկոսային ցուցանիշը գրանցել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները, որը հաղթել է 26 խաղից 25-ը (95 տոկոս):
1. Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 95% (25 հաղթանակ, 1 պարտություն)
2. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 81% (21-5)
3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 81% (13-3)
4. Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 80% (20-5)
5. Ուգո Ումբեր՝ (Ֆրանսիա)՝ 71% (17-7)
6. Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա)՝ 71% (12-5)
7. Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 70% (16-7)
8. Թոմի Փոլ (ԱՄՆ)՝ 70% (14-6)
9. Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 68% (17-8)
10. Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 67% (16-8)


