Չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ապրիլի 26-ին կմեկնարկի Մադրիդի «Մասթերսում»:
Երկրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը կլինի ամերիկացի Ռայլի Օպելկան, որն առաջին շրջանում հաղթել է ավստրալացի Ռինկի Հիձիկատային:
Մրցախաղը կմեկնարկի Մարկոս Գիրոն - Մատեո Բերետինի զույգի պայքարից (առաջին սեթից հետո հաշիվը 1-0 է) անմիջապես հետո և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում:
Խաչանով - Օպելկա զույգի հաղթողը կմրցի Ժուան Ֆոնսեկա - Թոմի Փոլ մրցախաղի հաղթողի հետ:
Mutua Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և կավարտվի մայիսի 4-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,055,385 եվրո է:
ATP-1000 կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


