Logo

Կարեն Խաչանով. «Ուրախ եմ, որ այդքան շուտ վերադարձար»

15:58 / 25.06.2024Թենիս
null

«Ուիմբլդոնի» մեկնարկին նախապատրաստվող Կարեն Խաչանովը կորտերից մեկում հանդիպել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչին:

«Ուրախ եմ, որ այդքան շուտ վերադարձար»,- լուսանկարը հրապարակելիս գրել է հայ թենիսիստը:

Աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը վնասվածք էր ստացել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչից առաջ և չէր մասնակցել Կասպեր Ռուդի հետ մրցավեճին: Սպասվում է, որ սերբ թենիսիստը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ մեկնարկող «Մեծ սաղավարտի» մրցաշարին:

Նովակը «Ուիմբլդոնի» 7-ակի չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա