Logo

Կարեն Խաչանով. «Ցավալի է, որ երկրորդ տարին անընդմեջ բաց եմ թողնում «Ուիմբլդոնը»»

14:10 / 28.06.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը անդրադարձել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնը» բաց թողնելու որոշմանը:

«Ընդհանուր առմամբ, սա ինձ համար յուրահատուկ մրցաշար է, քանի որ կայուն եմ ելույթ ունենում: Միշտ, երբ ժամանել եմ Ուիմբլդոն, յուրահատուկ թենիսային մթնոլորտ եմ զգացել:

Բոլոր թենիսիստները սպիտակ համազգեստով են, սերուցքային ելակ է տրամադրվում, իսկ կենտրոնական կորտի մթնոլորտը շատ ոգեշնչող է: Այնպես որ, ցավալի է, որ երկրորդ տարին անընդմեջ բաց եմ թողնում այս մրցաշարը:

Այնուամենայնիվ կրկնեմ, որ այս անհաջողությունը կօգտագործեմ որպես մոտիվացիա՝ վերադառնալու համար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է «Известия»-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» ստացել էր ծնկի վնասվածք, ինչի պատճառով բաց էր թողել նաև գերմանական Հալեում կայացած ATP-500 շարքի մրցաշարը:

«Ուիմբլդոնը» կանցկացվի հուլիսի 3-16-ը: Այդ մրցաշարում Կարեն Խաչանովը լավագույն արդյունքը գրանցել էր 2021-ին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Կարեն Խաչանովը չի մասնակցի «Ուիմբլդոնին»

Կարեն Խաչանովը՝ «Ուիմբլդոնին» չմասնակցելու մասին 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ