Logo

Խաչանովը դուրս մնաց պայքարից և իմացավ Australian Open-ում իր առաջին մրցակցի անունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:24 / 13.01.2022ՍՊՈՐՏ

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ավարտին մոտեցող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի արգելքը։

Հերթական մրցավեճում աշխարհի 30-րդ ռակետ Խաչանովը 1 ժամ 42 րոպեում 6։7, 5։7 հաշվով զիջեց ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշին, որը 58-րդն է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի սանդղակում։

Ադելաիդայի մրցաշարը նախապատրաստական բնույթ է կրում հաջորդ շաբաթ մեկնարկող Australian Open-ից առաջ։ Արդեն իսկ հայտնի է, որ «Մեծ սաղավարտի» շարքի տարվա անդրանիկ մրցաշարում Խաչանովը մեկնարկելու է ամերիկացի Դենիս Կուդլայի հետ հանդիպմամբ։

Մելբուրնում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվել է նաև, որ աշխարհի առաջին վարկանիշն ունեցող մրցաշարի գործող չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը տիտղոսի պաշտպանությունն սկսելու է իր հայրենակից Միոմիր Կեցմանովիչի հետ մրցակցությամբ։ Մրցաշարային ցանցի նույն հատվածում Խաչանովի հետ ընդգրկվել են Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը, որը մեր հայրենակցին հաղթեց անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի եզրափակչում, ինչպես նաև իսպանացի Ռաֆայել Նադալը։ Վերջինիս առաջին մրցակիցը լինելու է ամերիկացի Մարկոս Գիրոնը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա