Logo

Կարեն Գրիգորյանը՝ Երևան Օփեն միջազգային մրցաշարի հաղթող

19:05 / 10.10.2023Շախմատ
Կարեն Գրիգորյան-2023

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է շախմատի Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարի հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղթողը որոշվել է վերջին տուրում, որում Կարեն Գրիգորյանը առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պրանեշի նկատմամբ։ Մրցաշարի ընթացքում հայ գրոսմայստերը մնացել է անպարտելի, բարձրացրել է վարկանիշն ու դարձել Հայաստանի հավաքականի անդամ։

7-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հնդիկ գրոսմայստերներ Ադհիբանը ու Աբհիմանյու Պուրանիկը:

Մրցաշարի շրջանակում միջազգային վարպետի նորմա են լրացրել Բենիկ Ագասարովը, Գևորգ Ալավերդյանն ու Լև Զվերևը։ Կանանց միջազգային վարպետի նորմա է լրացրել Պոլինա Կոբակը, իսկ որակավորման 1-ին կարգ են լրացրել Հայկ Թադևոսյանը և Հայկ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ բացման արարողությանը մասնակցել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները:

Մրցաշարին այս տարի մասնակցել է ավելի քան 290 շախմատիստ, 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր 13 երկրից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ