Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել է շախմատային փառատոնը, որը ներառում է կայծակնային շախմատի (բլից) 4 և արագ շախմատի մեկ մրցաշար:
Կայծակնային շախմատի 2-րդ մրցաշարում հիանալի խաղաց Կարեն Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը մրցաշարում անպարտելի մնաց՝ տանելով 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի:
Կարեն Գրիգորյանը կես միավորով գերազանցեց 7 շախմատիստների, որոնց թվում էին Հայաստանի ներկայացուցիչներ Մանուել Պետրոսյանը (4-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (8-րդ տեղ): Դավիթ Դավթյանը 5 միավորով զբաղեցրեց 39-րդ տեղը:
Կայծակնային շախմատի առաջին մրցաշարում Կարեն Գրիգորյանը 6,5 միավորով զբաղեցրել էր 7-րդ տեղը: