Logo

Կարեն Գիլոյանը` Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

19:09 / 20.09.2024Այլ մարզաձևեր
Պաշտոնական
null

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է:

«Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում արված փոփոխություններն ու բյուջեի ավելացումը: WADA-ում տեսնում են, որ մենք մաքուր սպորտի կողմնակից ենք և այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Թե՛ մեր պետության, թե՛ անձամբ ինձ համար մեծ պատիվ է ներկայացվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում»,- նշանակվելուց հետո ասել է Կարեն Գիլոյանը:

Հիմնադրամի խորհուրդը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) բարձրագույն մարմինն է, որն ուղղորդում է կազմակերպության գործունեությունը, որոշումներ կայացնում և ռազմավարական նպատակներ սահմանում։

Ֆոտո` ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ