Logo

Կարեն Գիլոյան. «Հաղթում ենք ու ապացուցում, որ շատ ուժեղ ենք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:34 / 20.11.2024Ըմբշամարտ
null

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության ընթացքի մասին, հայտնում է FastNews-ի թղթակիցը:

«Կազմի վերաբերյալ կասեմ, որ այն ընտրում է բանակը: Հավանաբար, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները որոշել են, որ սա է ուժեղագույն կազմը:

Յուրաքանչյուր մրցաշար ունի հստակ կանոնակարգ, ինչին պետք է հետևել: Բանակայինների աշխարհի առաջնությունն էլ ունի իր օրենքներն ու ընթացակարգերը:

Արդեն տեսնում ենք, թե ինչպիսի վառ ելույթներ են ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Չորս ըմբիշներ հասել են եզրափակիչ, սա ցույց է տալիս, որ ՊՆ-ն ճիշտ կազմ է ընտրել:

Հայաստանի ըմբիշների ելույթներում տեսնում եմ նվիրվածություն, պայքարին շատ լավ տրամադրված են: Հոգեբանորեն և ֆիզիկապես լավ պատրաստված են: Առաջին մրցումային օրվա արդյունքները ցույց են տալիս, որ հիանալի թիմ է ընտրվել բանակայինների ԱԱ-ի համար: Հաղթում ենք ու ապացուցում, որ շատ ուժեղ ենք»,- նշեց Գիլոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին մրցումային օրը 7 մեդալ նվաճեց` երեք ոսկե, երկուական արծաթե և բրոնզե:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոն են դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ)Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Աշոտ Խաչատրյանը (77 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի, ազատոճային Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) ևս նվաճեց ոսկե մեդալ, իսկ Սարգիս Բեգոյանը (61 կգ) և կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ) բավարարվեցին արծաթե մեդալով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ