Ռուսական «Կռիլյա Սովետովի» նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հավանականությունը։
«Կարծում եմ՝ ցանկության դեպքում Ռուսաստանի և Հայաստանի միջև հանդիպումը հնարավոր է։ Ինչո՞ւ ոչ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա ֆուտբոլ ու սպորտ է։ Պետք է որոշեն դեկավարները: Չնայած ֆուտբոլը կապված է քաղաքականության հետ, բայց ինչո՞ւ չանցկացնել նման հանդիպում։
Չէի ցանկանա համեմատել այս հավաքականներին, նրանք տարբեր են։ Սակայն, եթե հանդիպումը կայանար, այն լավը կլիներ։ Նման մրցակիցներն արժանի են միմյանց»,- Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022 թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու նորքո անցկացվող մրցաշարերից ու անցկացնում է միայն ընկերական հանդիպումներ։