Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող միջազգային մրցաշարում:
Ավելի վաղ մրցաշարում ոսկե մեդալներ են նվաճել Յուրի Մխիթարյանը (45 կգ), Լիպարիտ Մկրտչյանը (48 կգ), Սամվել Տերտերյանը (60կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):
Արծաթե մեդալակիր են դարձել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Յուրիկ Կարապետյանը (55 կգ), Արթուր Ամոյանը (65 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ): Իսկ Սամվել Խաչատրյանը (51 կգ) զբաղեցրել է 5-րդ տեղը: