Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է Հայաստանի առաջնության անցկացման ժամկետները:
«Նախորդ մրցաշրջանում գոհացնող մրցելույթներ ունեցան Հայաստանի բռնցքամարտիկները: Նրանք հաջողությունների հասան տարիքային տարբեր խմբերի միջազգային պաշտոնական մրցաշարերում: Դա վկայում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի և մարզիչների լավ աշխատանքը:
Հունվարի 30-ից փետրվարի 4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի ՀՀ առաջնությունը: Դա ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:


