Logo

Կարապետյան. «Կապի մեջ եմ Սպերցյանի հետ. նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա»

21:57 / 14.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

«Պատահական չէ, որ Սպերցյանը լավ վիճակագրություն ունի։ Նա կրկին իրեն լավ է դրսևորում։ Հուսով եմ` նա կշարունակի առաջընթաց գրանցել։ Ես կապի մեջ եմ Սպերցյանի հետ և շատ բան գիտեմ նրա մասին, բայց պատմել չեմ կարող։ Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա։

Ցավալի է, որ այժմ այնպիսի իրավիճակ է, որ ռուսական ակումբները չեն կարողանում մասնակցել եվրագավաթային մրցաշարերին։ Բոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ»,- Կարապետյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

23-ամյա Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում խփել է 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա