Logo

Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.03.2020Հայկական ֆուտբոլ
2Z7A8919 - Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:39

-

-

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

ՀՖՖ պաշտոնական կայքի հերթական զրուցակիցը ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է:

«Սոչիում ամեն ինչ նորմալ է, ամեն օր մարզվում ենք, շաբաթ և կիրակի՝ հանգստանում: Այստեղ առանձնակի չի զգացվում, որ աշխարհում խուճապ է: Իհարկե, աշխատում ենք մարդաշատ տեղեր չգնալ, հիմնականում տանը լինել: Ես ավելի շատ անհանգստանում եմ Գերմանիայում բնակվող ծնողներիս և հարազատներիս մասին:

Առանց ֆուտբոլի, իհարկե, շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ: Իրավիճակն ամբողջ աշխարհում շատ լուրջ է: Պետք չէ մատների արանքով նայել այս ամեն ինչին: Ոչ մի երկրի կառավարություն իր իսկ թշնամին չէ, որ ամեն ինչ հետաձգի և այսքան տնտեսական վնասներ կրի:

Բոլոր հայ երկրպագուներին շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվում են ինձնով և քաջալերում: Նրանց մաղթում եմ, որ զգույշ լինեն: Հուսով եմ, որ շատ շուտով կրկին կսկսենք ֆուտբոլ խաղալ»:

Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ