«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը, որն այժմ փորձագետ է, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդին ծաղրածու է անվանել:
Օրեր առաջ Կարագերը հայտնել էր, որ Մոհամեդ Սալահը չի կարող հավակնել ամենաբարձր մրցանակներին, քանի որ Եգիպտոսի հավաքականը չի մասնակցում միջազգային մեծ մրցաշարի, ինչին ի պատասխան Ֆերդինանդը նշել էր, որ պետք չէ գնահատել Աֆրիկայի գավաթը, Կարագերի գնահատականն էլ անգրագետ որակել:
«Ես նման բան չեմ ասել, ծաղրածու: Բավական է աշխատել հանրության ուշադրության վրա, ինչպես միշտ ես անում», - Կարագերի խոսքն է մեջբերում Daily Mail-ը: