«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերի որդին` Ջեյմս Կարագերը, փոխել է մարզական քաղաքացիությունն ու կներկայացնի Մալթան, հայտնում է Times of Malta-ն։
Անգլիայի երրորդ լիգայում հանդես եկող «Ուիգանի» պաշտպանի մայրն ու պապը մալթացի են, ուստի նա կարող է հանդես գալ այդ երկրի հավաքականում։ Մալթայի անձնագիր է ստացել նաև Ջեյմի Կարագերը։
Ջեյմս Կարագերը 2011-17թթ. եղել է «Լիվերպուլի» համակարգում, ինչից հետո տեղափոխվել է «Ուիգան», 31 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 ասիստ։


