«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ ակումբն առայժմ չպետք է հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթին:
«Այս ակումբում հախուռն որոշումներ չեն կայացնում: «Լիվերպուլն» այդ առումով տարբերվում է եվրոպական բոլոր թիմերից: Գլխավոր մարզիչն այստեղ արքան է, մարզիչներին պետք է ժամանակ տրվի: «Լիվերպուլը» երբեք չի հեռացնելու մարզչի, որը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան: Դա նախկինում երբեք չի եղել:
Ես միշտ աջակցում եմ մարզչին ու բարկացած եմ խաղացողների վրա: Բայց երբեմն ակումբը կարող է հասնել մի կետի, որից հետո համագործակցությունը շարունակել հնարավոր չէ»,- ասել է Կարագերը CBS Sports-ի եթերում:


