«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Արսենալը» չի կարող Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալ:
«Չեմ կարծում, թե «Արսենալն» Անգլիայի չեմպիոն դառնալու համար համապատասխան դարպասապահ և հարձակվող ունի: Ռամսդեյլը չեմպիոնական մակարդակին չի համապատասխանում, իսկ Ռայան ոչ մի կերպ չի կարողանում իր լավագույն որակները դրսևորել:
Թիմերը հասկացել են ինչպես խաղալ ներկայիս «Արսենալի» դեմ»,- անգլաիցու խոսքն է մեջբերում Daily Mail-ը:
Այս պահին ԱՊԼ-ում անցկացրած 11 խաղից հետո «զինագործները» 24 միավորով երրորդ տեղում են: