Logo

Կարագեր. «Թերագնահատել էի այս տրանսֆերի կարևորությունը»

12:25 / 24.11.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոստովանել է, որ թերագնահատել է Էբերեչի Էզեի տեղափոխությունն «Արսենալ», հաղորդում է BBC-ն։

«Երբ Էզեի տեղափոխությունը կայացավ, մտածեցի, որ նա միգուցե այն խաղացողը չէ, որը հանդիպումների ելքերի վրա կազդի։

Ներողություն եմ հայցում, քանի որ թերագնահատել էի այս տրանսֆերի կարևորությունը։ Նա կարող է տարբերություն ստեղծել, իսկ «Արսենալն» ի զորու է նվաճել տիտղոսը»,- նշել է Կարագերը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արսենալը» հյուսիսլոնդոնյան դերբիում Էբերեչի Էզեի հեթ-տրիկի շնորհիվ 4-1 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։

27-ամյա կիսապաշտպանը նախորդ ամռանն է 69 միլիոն եվրոյով «Քրիստալ Փելասից» տեղափոխվել «Արսենալ»։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ