«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է, հայտնում է City_Xtra-ն:
««Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև խաղերը չեն կարող համարվել ավելի մեծ խաղեր, քան «Լիվերպուլի» և ՄՅՈՒ-ի միջև դիմակայություններն են:
«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կմնան Անգլիայի 2 մեծագույն ակումբները: Այդպես եղել է պատմականորեն, և չեմ կարծում, թե ապագայում ինչ-որ բան կփոխվի»,- նշել է Կարագերը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


