Logo

Կարագեր. «Եթե «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթի «Լիվերպուլին», կլինի չեմպիոնական պայքարում»

15:16 / 08.01.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գնահատել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» շանսերը Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում: Նունու Էշպիրիտու Սանտուի թիմը և «Արսենալն» ունեն 40-ական միավոր և 6 միավորով են զիջում առաջատար «Լիվերպուլին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել:

Հաջորդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթը» մրցելու է հենց «Լիվերպուլի» հետ:

«Եթե նրանք հաղթեն «Լիվերպուլին», կլինեն չեմպիոնական պայքարում: Չեմպիոնների լիգայում կարող է 5 ուղեգիր խաղարկվել, այդ դեպքում նրանք հիանալի շանս ունեն մրցաշարին մասնակցելու համար»,- Sky Sports-ի եթերում ասել է անգլիացին:

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Լիվերպուլը» պարտվել է միայն «Նոթինգհեմ Ֆորեսթին», որն առաջին շրջանի խաղում «Էնֆիլդում» հաղթել է 1:0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա