Անգլիացի ֆուտբոլային փորձագետ, «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղի մասին:
«Եթե «Մանչեսթեր Սիթին» պարտվի «Լիվերպուլին», ապա նրանց տիտղոսի պաշտպանությունը կավարտվի: Սուրբ Ծնունդից առաջ 11 միավորի տարբերությունը չափազանց մեծ կլինի:
Այս մրցաշրջանում իրական հնարավորություններ ունեն նաև «Արսենալն» ու «Չելսին»:
Եթե «Սիթին» հաղթի «Էնֆիլդում» և կրճատի միավորների տարբերություն, բոլորը հետ կնայեն վերջին մի քանի շաբաթներին և կհարցնեն` «Ինչի՞ շուրջ էր այդ աղմուկը»,- անգլիացու խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Առաջատար «Լիվերպուլի» (31 միավոր) և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» (23 միավոր) խաղը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: