Logo

Կարագեր. ««Արսենալը» «Լիվերպուլին» մարտահրավեր նետելու համար պետք է ձեռք բերի բարձակարգ հարձակվողների»

22:36 / 28.12.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ֆուտբոլային փորձահետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալը» պետք է երկու բարձրակարգ հարձակվող ձեռք բերի, որպեսզի պայքարի Պրեմիեր լիգայի չեմպիոնակաան տիտղոսի համար:

««Արսենալի» ամենամեծ խնդիրն այս պահին վնասվածքներն են: Վերջին երկու տարում նրանց հաջողվեց խուսափել լուրջ կորուստներից, սակայն վերջերս հայտացուցակը թուլացավ։

Արտետան չափից դուրս շատ է հույսը դնում նույն խաղացողների վրա: Արտետային անհրաժեշտ է առնվազն երկու բարձրակարգ հարձակվող»,- անգլիացու խոսքը մեջբերում է Mirror-ը։

Միկել րտետայի գլխավորած թիմը 18 խաղից հետո 36 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, առաջատար «Լիվերպուլին» 6 միավոր է զիջում: Արնե Սլոթի գլխավորած թիմը մեկ խաղ քիչ է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա