Logo

Կապելոն «Ռեալին» խորհուրդ է տվել կենտրոնական հարձակվողի հարցում

15:21 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Արքայական» ակումբը պետք է մտածի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մասին։

«Եթե ​​«Ռեալը» մտադիր է ակտիվ լինել շուկայում, ապա նրանք պետք է մտածեն` արդյոք ունեն բարձրակարգ կենտրոնական հարձակվող, թե` ոչ, որը նրանք, իրականում, չունեն։ Հոլանդը, միանշանակ, լավագույն տարբերակը կլինի մադրիդցիների համար, սակայն, եթե խոսքը լավագույն ֆուտբոլիստին հրավիրելու մասին է, ապա դա, իհարկե, Մբապեն է»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Էրլինգ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ