Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին:
«Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ խփում, բայց խաղով չի կարող համեմատվել Մեսիի ու Մարադոնայի հետ:
«Ոսկե գնդակն» այս տարի կհանձնեի Յամալին: Երկրորդ տեղում՝ Կիլիան Մբապե, երրորդում՝ Վինիսիուս», - Կապելոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:


