Իտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն հիշել է որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ իր երկրորդ ժամանակաշրջանը՝ ընդգծելով այն կարգապահական խնդիրները, որոնց բախվել է Մադրիդում:
«Մի անգամ ինձ մոտեցավ Ռուդ վան Նիստելռոյը և ասաց, որ թիմի հանդերձարանից ալկոհոլի հոտ է գալիս: Ես գնացի այնտեղ և համոզվեցի դրանում:
Ռոնալդոն շատ էր սիրում երեկույթներ և թիմակիցներին էլ տանում էր իր հետ: 2002-ին Ռոնալդոյի քաշը 82 կգ էր: Նրան խորհուրդ տվեցի նիհարել, իսկ նա ավելորդ քաշ հավաքեց ու կշռում էր արդեն 92 կգ»,- իտալացի մասնագետի խոսքն է փոխանցում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելոն «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է 2006/07 մրցաշրջանում ու մադրիդյան ակումբին պարգևել Իսպանիայի չեմպիոնի կոչումը: