Logo

Կապելո. «Խվիչան կարող է հավակնել «Ոսկե գնդակին»»

18:21 / 19.03.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ելույթների մասին:

«Կարծում եմ, որ Խվիչան կարող է հավակնել «Ոսկե գնդակին»: Նա կարող է մեկը մեկի դիմաց պայքարում խաբքերով շրջանցել յուրաքանչյուրին, իսկ դա հազվադեպ պատահող երևույթ է:

Նա աշխատասիրության, համառ նվիրումի օրինակ է, և նման պարագայում մեծ բարձունքների հասնելն ընդամենը ժամանակի հարց է»,- Կապելոյի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Կվարացխելիան 2022 թվականի հունիսին Բաթումի «Դինամոյից» է տեղափոխվել «Նապոլի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում 28 խաղում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ