Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կածիք է հայտնել անգլիական «Բրայթոնը» գլխավորող Ռոբերտո Դե Ձերբիի մասին:
«Դե Ձերբին ինձ համար երրորդ էշելոնի մարզիչ է: Ռոբերտոյին շատ են գովում, որովհետև նրան աջակցում է Գվարդիոլան: Բայց նայեք մրցաշարային աղյուսակին և տեսեք, թե որ տեղում է «Բրայթոնը»:
Ի՞նչ է նա հաղթել մարզչական կարիերայում: Միայն մեկ գավաթ Ուկրաինայում:
Նա լավ պատրաստված մարզիչ է, իր փիլիսոփայությունն առաջ է տանում ամեն ուր, բայց մինչև հիմա նրան որևէ թոփ ակումբ չի հրավրել, չնայած բազմաթիվ շշուկներին: Նրա հրաժարագինը «Բրայթոնում» 15 միլիոն եվրո է, մարզչի համար դա չափազանց շատ է»,- իտալացու խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ 44-ամյա իտալացի մասնագետը 2022 թվականից է գլխավորում «Բրայթոնը», որն Անգլիայի Պրեմիեր լիգայում 36 խաղից հետո 48 միավորով 10-րդ տեղում է։