Իսպանական ֆուտբոլի ամենապատմական ակումբներից «Սևիլիան» 2025 թվականի մայիսի 14-ին գրանցեց տարվա առաջին տնային հաղթանակը:
«Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց իսպանացի 23-ամյա հարձակվող Ալվարո Պասկուալը:
Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ ցույց տվեց, ավելացրեց 9 րոպե: Դադարներով պայմանավորված՝ թիմերը խաղացին ավելացված ժամանակից մոտ 4 րոպե ավելի: Վերջին մի քանի րոպեներին «Սևիլիայի» պահեստային խաղացողներն ու մարզչական անձնակազմը կանգնած սպասում էին մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլոցին: Երբ այն հնչեց, «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում իսկական ցնծություն էր. «Սևիլիան» տնային խաղում հաղթանակ էր տարել 2024 թվականի դեկտեմբերի 14-ից հետո առաջին անգամ:
Մինչև «Լաս Պալմասի» դեմ այս հանդիպումը «Սևիլիան» անցկացրել էր առանց հաղթանակի 8 տնային խաղ:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ապահովեց տեղն Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում: Ակումբը 36 խաղից հետո 41 միավորով 14-րդն է:
«Լաս Պալմասի»՝ Լա լիգայում մնալու առանց այն էլ քիչ հնարավորությունները պակասեցին. թիմը 32 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
- Տեսանյութը դիտելու համար սեղմեք YouTube տանող հղումին
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Կարդացեք նաև՝
- As. «Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ
- CNN. Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում
- Ռաֆինյա. «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսայում»»
- Որքան գումար կստանա Անչելոտին, եթե Բրազիլիան դառնա աշխարհի չեմպիոն
- «Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է գտել «Բարսելոնայում»


