Logo

Կապառոս. «Չափազանց դժվար է մոտիվացնել ֆուտբոլիստների, որոնց մտքերը պատերազմի մեջ են»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.12.2020Հայկական ֆուտբոլ
DfKuOhXX0AALUZw - Կապառոս. «Չափազանց դժվար է մոտիվացնել ֆուտբոլիստների, որոնց մտքերը պատերազմի մեջ են»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:21

-

-

Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել AS պարբերականին՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ սկսած հայկական ֆուտբոլից, իր՝ Հայաստանի հավաքականը մարզելու որոշումից, վերջացրած հայ-ադրբեջանական պատերազմով:

-Ինչպե՞ս էր կյանքն ընթանում Երևանում, որից 200 կմ հեռավորության վրա պատերազմ կար

-«Բարդ էր: Մարզիչը փորձում է մոտիվացնել իր ֆուտբոլիստին՝ նպատակներին հասնելու համար, բայց մոտիվացնել մի խումբ մարզիկների, որոնք այլ առաջնահերթություններ ունեն, քանի որ սպորտը մղվել է 2-րդ պլան, չափազանց դժվար է: Կային անձնական իրավիճակներ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ունեին մտերիմներ, որոնք այդ ժամանակ կռվում էին ռազմաճակատում. հարազատներ, որ արդեն զոհվել էին, ծանոթներ, որոնք կռվում էին: Պատերազմի մեկնարկից հետո մեր հավաքի առաջին օրը կային ֆուտբոլիստներ, որ պարզապես չկարողացան զսպել արցունքները: Պետք է մտնեինք նրանց դրության մեջ, կարեկցեինք նրանց: Նրանք պետք է հասկանային, որ մենք այդ պահին նրանցից մեկն էինք: Մեզ հաջողվեց դառնալ մեկ ընտանիք: Մեզ ասում էին, որ մեր կյանքին ու անվտանգությանը ոչինչ չի սպառնում, բայց միևնույն է՝ միշտ էլ անհանգիստ ես:

-Հետաքրքրական է, որ զինադադարի կնքումից օրեր անց Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ տարավ, բայց նրանք իրենց պարտված էին համարում…

-«Այո, դա այդպես էր. նրանք մեզ ասում էին, որ զինադադարի կնքման օրը Հայաստանի պատմության ամենատխուր օրն է: Սարսափելի էր ֆուտբոլիստներին տեսնել այդ տրամադրություններով: Ստիպված ենք եղել մի քանի մարզում հետաձգել: Այլ գործոններ էին գերակշռում, բայց ֆուտբոլն այդպիսին է. մի քանի ժամ անց մենք հաղթեցինք Վրաստանին, ինչը պատմական հաղթանակ էր Հայաստանի հավաքականի համար: Վրաստանը Հայաստանի սկզբունքային մրցակիցն է եղել, բայց երբեք չէին հաղթել նրանց: Կարողացանք մեծ ուրախություն պարգևել հայ ժողովրդին՝ իրենց ամենածանր պահերին: Հետո արդեն հաղթեցինք Հյուսիսային Մակեդոնիային ու «ցատկեցինք» Ազգերի լիգայի B դիվիզիոն»:

-Ի՞նչ էիք ասում ֆուտբոլիստներին խաղից առաջ:

-«Պարզապես ասել եմ նրանց, որ պատմություն կերտելու շանս կա: Որ նրանք հիմա կարող էին խաղալ մեծ ակումբներում, վաստակել մեծ գումարներ և մարզական հաջողություններ գրանցել, բայց սա եզակի հնարավորություն է դառնալ երկրի պատմության մաս՝ այդքան առանձնահատուկ ու բարդ ժամանակահատվածում»:

-Ինչպե՞ս որոշեցիք պահանջել Հայաստանի օրհներգը միացնել հաղթական ավարտից հետո:

-«Վրաստանի դեմ խաղից հետո հանդերձարանում մենք տոնեցինք հաղթանակը: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին հավաքականի 12-13 անդամ կորոնավիրուսով էր վարակված, որից 5-ը՝ ֆուտբոլիստներ էին: Ես ցանկանում էի ապացուցել, որ մենք իրենց պես ամեն ինչ զգում ենք, իրականություն է. այն, ինչ բխում է ներսից, շատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած քննարկում: Ֆուտբոլիստները լացում էին այն ամենից հետո, ինչի միջով անցել են նրանք»:

-Ի՞նչ տակտիկայով է խաղում Հայաստանի հավաքականը:

-«Խաղում ենք 4-4-2 սխեմայով: Հենրիխ Մխիթարյանը մեր լավագույն ֆուտբոլիստն է, բայց «Ռոման» այդ օրերին նրան թույլ չտվեց գալ հավաքական: Մխիթարյանը տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է:

Տեխնիկապես ուժեղագույնը չենք, սակայն պետք է օգտագործենք ֆուտբոլիստների կամքը, որն ունեն: Երբ նրանք գալիս են հավաքական, հայրենասիրական մեծ ոգի են դրսևորում, և դա պետք է օգտագործել, այն մեծ առավելություն է: Նրանք հավատում են այն ամենին, ինչի համար պայքարում են: Նրանց համար այդ 2 հաղթանակն ու B դիվիզիոն բարձրանալը նույնն է, ինչ Իսպանիայի հավաքականի համար՝ աշխարհի չեմպիոն դառնալը: Ցավոք՝ այդ հաղթանակները Հանրապետության հրապարակում տոնել հնարավոր չէր:

Մեզ համար գլխավոր նպատակն այն էր, որ ֆուտբոլիստները չպետք է սովորեն միշտ պարտվելուն: Նրանց ասել ենք, որ պարտվելը պետք է ցավեցնի, ցավոտ լինի. որ այն թիմը, որ ցանկանում է հաղթել մեզ, պետք է տառապի, քրտինք թափի: Մենք պետք է մրցունակ լինենք մեր ուժերի առավելագույն չափով»:

-Ինչպե՞ս է անցնում Հայաստանի հավաքականի մարզչի աշխատանքային օրը:

-«Առավոտյան 9 անց 30-ին ես ֆուտբոլի ակադեմիայում եմ, որտեղ կա 10 խնամված մարզադաշտ, իսկ մարզաբազան կարծես 5 աստղանի հյուրանոց լինի: Ամբողջ առավոտյան մարզվում ենք՝ դիտելով առաջնությունից տեսանյութեր, ինչպես նաև դիտում ենք արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ տեսանյութեր: Միասին ճաշում ենք ու գնում քնելու, իսկ շաբաթ-կիրակի օրերին դիտում ենք Հայաստանի առաջնության խաղերը: Ստացվում է՝ անդադար աշխատում ենք:

Մինչև հունվար դեռ մեծ աշխատանք ունենք կատարելու, քանի որ Հայաստանին սպասում է ԱԱ 2022-ի նախընտրական փուլը. պետք է այս հաղթական ոգին պահենք մինչև այդ խաղերը»:

-Խոակին Կապառոսը՝ իր ողջ հմայքով. միշտ ասում է այն, ինչ մտածում է…

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ