Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 5 տուր
15 Նոյեմբեր 2020 - 21:00
1
Վրաստան
Հայաստան
0 - 1 Գևորգ Ղազարյան - 33`
1 - 1 Վալերի Կազաեշվիլի - 65`
1 - 2 Սարգիս Ադամյան - 86`
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հավաքականի դեմ վաղը կայանալիք խաղից առաջ մամուլի ասուլիս է անցկացրել՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
-Պարոն Կապառոս, Ձեր օրոք առաջին անգամ հավաքական է հրավիրվել Սարգիս Ադամյանը: Նա մինչև օրս լիարժեք չի իրացրել իր ներուժը հավաքականում: Կարելի՞ է ասել, որ նրանից առավելագույնը քաղելը Ձեր առաջնային նպատակներից մեկն է: Եվ արդյոք նրան կարելի՞ է դիտարկել որպես Ալեքսանդր Կարապետյանին փոխարինող հարձակման կենտրոնում։
-Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ։
-Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ վերջին խաղերում Հայաստանի հավաքականը գոլի հեղինակ դարձավ խաղի սկզբնամասում՝ 6-րդ և 8-րդ րոպեներին գերազանց հակագրոհների շնորհիվ: Հաշիվը բացելուց հետո հավաքականի խաղը պասիվ ընթացք ստացավ: Մեր թիմը չկարողացավ ստեղծել գոլային ռեալ հնարավորություններ մինչև խաղի վերջնամասը: Չբացահայտելով Ձեր խաղային ծրագիր՝ ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:
-Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
