Logo

Կապառոսը շնորհավորել է Իկեր Մունիաինին (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:39 / 15.08.2022• ՍՊՈՐՏ
Խոակին Կապառոս-Իկեր Մունիաին

Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի կիսապաշտպան Իկեր Մունիաինը 500-րդ հանդիպումն է անցկացրել բասկյան ակումբի կազմում: Այդ առիթով 29-ամյա ֆուտբոլիստին շնորհավորել է Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը Մունիաինի հետ աշխատել է 2009-2011 թվականներին: 66-ամյա մասնագետը Բիլբաոն ներկայացնող թիմը գլխավորել է 2007-2011 թվականներին:

«Շնորհավորում եմ փայլուն նվաճման համար, Իկե՛ր: Դու այս ակումբի լեգենդներից ես: Վստահ եմ՝ մենք դեռ շատ ենք քեզ տեսնելու կարմիր-սպիտակ մարզաշապիկով»,- գրել է Կապառոսն ինստագրամյան էջում:

Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է 2020 թվականին:

Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ատլետիկը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Մայլորկայի» հետ: Իկեր Մունիաինը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է 70-րդ րոպեին:

Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Մունիաինն անցկացրած 35 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 11 ասիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ