Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչում հաղթել է «Կանզաս Սիթի Չիֆսը»։ Սուպերբոուլի համար պայքարում կանզասցիները 38-35 հաշվով ուժեղ են գտնվել «Ֆիլադելֆիա Իգլսից» և նվաճել ամերիկյան ֆուտբոլի չեմպիոնի կոչումը:
Սուպերբոուլի լավագույն խաղացող է ճանաչվել «Կանզաս Սիթիի» պաշտպան Պատրիկ Մահոմեսը: «Կանզաս Սիթի Չիֆսը» երրորդ անգամ է դարձել NFL-ի չեմպիոն: Ակումբը նախորդ տիտղոսները նվաճել էր 1969 և 2019 թվականներին:
Սուպերբոուլի ընդմիջմանը 5 տարի անց կրկին ելույթ է ունեցել հանրահայտ երգչուհի Ռիհաննան:
NFL, եզրափակիչ
«Ֆիլաֆելֆիա Իգլս» - «Կանզաս Սիթի Չիֆս»՝ 35-38 (7-7, 17-7, 3-7, 8-17) (տեսանյութ)