Logo

«Կանզաս Սիթին» երկրորդ անգամ անընդմեջ հաղթել է Սուպերբոուլում և դարձել NFL-ի չեմպիոն

10:58 / 12.02.2024Այլ մարզաձևեր
null

Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչում հաղթել է «Կանզաս Սիթի Չիֆսը»։ Սուպերբուլի համար պայքարում կանզասցիները լրացուցիչ ժամանակում 25-22 հաշվով հաղթել են «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներսին»։

«Կանզաս Սիթին» երկրորդ անգամ անընդմեջ և պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Ֆուտբոլի ազգային լիգայի հաղթող։ 

Սուպերբոուլի լավագույն խաղացող է ճանաչվել «Կանզաս Սիթիի» պաշտպան Պատրիկ Մահոմեսը, ով կարիերայում արդեն երրորդ անգամ է ստանում մրցանակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ