«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին, հայտնում է The Telegraph-ը։
«Այժմ չկան թիկունքից սահանկումներ, չկան Վինի Ջոնսի նման կոպիտ խաղացողներ։ Այժմ պաշտպանները ձեռքերը դնում են մրցակցի թիկունքին` խաղալով պինգվինների նման։ Ժամանակակից ֆուտբոլի մեկ մրցաշրջանում 60 գոլ կխփեի»,- նշել է Կանտոնան։
Լեգենդար ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1992-97թթ., 185 խաղում խփել է 82 գոլ, կատարել 63 ասիստ։


