«Չելսիի» հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեն որոշել է ելույթները շարունակել լոնդոնյան ակումբում, հայտնում է Le Parisien-ը:
32-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին: Ամենայն հավանականությամբ, կողմերը կկնքեն նոր համաձայնագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» ու արաբական «Ալ Նասրը»:
Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից ու 265 խաղում խփել է 13 գոլ, կատարել 15 ասիստ: