Logo

Կանտեն կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:14 / 14.10.2022ԱԱԱ
null

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեի ազդրի վնասվածքը կրկնվել է, հայտնում է Lequipe-ը:

31-ամյա ֆուտբոլիստը ստիպված բաց կթողնի ևս մի քանի շաբաթ: Ֆրանսիայի հավաքականի խաղացողը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Կանտեն նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 14-ին՝ մասնակցելով «Տոտենհեմի» դեմ լոնդոնյան դերբիին (2-2):

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նոյեմբերի 9-ին կներկայացնի աշխարհի գործող չեմպիոնի հայտացուցակը:

Հիշեցնենք, որ Կատար-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ