Logo

Կանտեն չի բացառել Ֆրանսիա վերադարձը

15:46 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն չի բացառել Ֆրանսիայի առաջնություն վերադարձը, հաղորդում է Téléfoot-ը:

«Մենք կենտրոնացած ենք «Ալ Իթիհադում» այս մրցաշրջանի վրա։ Կտեսնենք, թե դրանից հետո ինչ առաջարկներ կլինեն, բայց հիմա մենք ուզում ենք առավելագույնս օգտագործել ֆուտբոլում մնացած տարիները։

Վերադա՞րձ Լիգա 1, երբեք չգիտես` ինչ կլինի»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Անգլիական «Լեսթերում» և «Չելսիում» տպավորիչ մրցաշրջաններ անցկացրած Կանտեն 10 տարի առաջ հանդես է եկել ֆրանսիական «Կանում»:

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ