Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը:
31-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել է ազդրի վնասվածքից հետո և բաց կթողնի ևս 4 ամիս, տեղեկացնում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Կանտեն վնասվածք էր ստացել օգոստոսի 14-ին կայացած «Տոտենհեմի» դեմ լոնդոնյան դերբիում (2-2): Նա շարք էր վերադարձել օրեր առաջ, սակայն վնասվածքը կրկնվել էր:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: Դիդյե Դեշամի գլխավորած Ֆրանսիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է: