Logo

Կանտեի գոլը 7-րդ հաղթանակը պարգևեց «Ալ Իթիհադին»

00:13 / 25.10.2024Ֆուտբոլ
null

«Ալ Իթիհադը» 7-րդ հաղթանակը տարավ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում:

Պրո լիգայի 8-րդ տուրում ֆրանսիացի Լորան Բլանի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ալ Ռիյադին» և հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփեց 2018թ. աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, որին ասիստ կատարեց նրա հայրենակից, եզրային հարձակվող Մուսա Դիաբին:

«Ալ Ռիյադը» 28-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:

«Ալ Իթիհադը» 21 միավորով հավասարվեց առաջատար և գործող չեմպիոն «Ալ Հիլյալին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Ալ Ռիյադը» 13 միավորով 5-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 8-րդ տուր

«Ալ Ռիյադ» - «Ալ Իթիհադ»` 0-1 (տեսանյութ)

Նգոլո Կանտե, 45+2

Հեռացում` Զիյադ Ալ-Սահաֆի, 28 («Ալ Ռիյադ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ