«Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի հանդիպումից (3:5) հետո «Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն դժգոհ է եղել իր խաղից:
«Այսօրվա իմ խաղն իսկական աղետ է, կարիերայիս վատագույն 45 րոպեն էր: Վաղը մարզման ժամանակ կաշխատեմ իմ առավելագույն ուժերով, որ հաջորդ հանդիպմանը լավ մարզավիճակում լինեմ:
Մենք հիանալի թիմ ունենք: Չի կարելի անհաջողություններում մեղադրել Չավիին, ինքներս ենք մեղավոր: Մարզիչն ամեն ինչ ճիշտ արեց, բայց ես չարդարացրի նրա սպասելիքները: Մենք կարողացանք ամենադժվարն անել՝ կատարել քամբեք, բայց հետո ևս 3 գոլ բաց թողեցինք: Այսքանից հետո դժվար կլինի չեմպիոն դառնալ, բայց մաթեմատիկական շանսեր դեռ մնում են»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:
21-րդ տուրից հետո «Բարսելոնան» 10 միավորով հետ է մնում առաջատար Մադրիդի «Ռեալից»: