Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը կարծիք է հայտնել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մասին:
«Լա լիգան հիասքանչ առաջնություն է: Բոլորից լավ խաղում է «Բարսելոնան», բայց առաջատարներից հետ է մնում: Երբ երեք թիմ պայքարում է չեմպիոնության համար, դա շատ լավ է մրցաշարի համար:
Լավ է նաև, որ մյուս թիմերը հեշտ չեն զիջում ուժեղներին: «Ռեալի» համար դժվար է խաղալ «Էսպանյոլի» խաղադաշտում, «Բարսելոնայի» համար՝ «Խետաֆեի» հետ, իսկ «Աթլետիկոյի» համար՝ «Լեգանեսի»»,- իսպանացու խոսքն է մեջբերում Marca-ն: