«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, Անգլիայի գավաթի 4-րդ տուրի շրջանակում «Բրայթոնի» (3-1) դեմ կայացած խաղից հետո գնահատել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կատարած աշխատանքը։
«Կոնտեն հիանալի մասնագետ է, ես անգամ չեմ կարող նկարագրել, թե նա որքան լավն է։ Նա փոխել է թիմի հոգեբանությունը։ Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- ասել է Քեյնը։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը ԱՊԼ-ի 19 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։